Ճապոնական Subaru ընկերությունը ստեղծել է սպորտային ավտոմեքենայի կոնցեպտ՝ հիբրիդային ուժային սարքավորմամց, որը 500 ձիաուժից ավելի է զարգացնում , հայտնում է «Ավտո Վեստին»:

Վերիրական կոնցեպտի տեխնիկական ամբողջական բնութագիրը արտադրողները հրաժարվել են ներկայացնել: Վիրտուալ  կուպեն կշռում է ընդամենը 1 380 կգ: Հայտնի է նաեւ, որ մեքենան համալրված է  հիբրիդային ուժային սարքավորմամբ, որն այս նմուշը դարձնում է  Subaru-ի ամենահզոր մոդելը:

Երկու լիտրանոց տուրբոշարժիչը եւ երկու էլեկտրաշարժիչները միասին զարգացնում են 591 ձիաուժ եւ 800 նմ պտույտի արագություն: Հաղորդվում է նաեւ, որ էլեկտրաշարժիչների օգնությամբ իրականացվել է  պտույտի արագության բաշխումը առանցքի շուրջ, որը դրական է ազդում կուպեի ղեկավարման վրա: 

Gran Turismo 6 խաղի ստեղծողները հայտնում են, որ  Subaru-ի կոնցեպտը առաջիկայում ավելացվելու է  առկա սպորտային մեքենաների ցուցակին: