Այսօր` հուլիսի 3-ին ժամը 12-ին, ՀՀ նախագահի նստավայրի առջեւ ակցիա էր կազմակերպել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին. «Ոչ մի թիզ հող», «Նախագահ` հուպ տուր» կարգախոսները: Նրանք նաեւ պահանջում են Սերժ Սարգսյանից ստեղծել աշխարհազոր, որն ունակ կլինի պաշտպանել հայրենիքի անվտանգությունը:
Ինչպես լրագրողներին ու ակցիայի մասնակիցներին ասաց Միության նախագահ Արկադի Կարապետյանը, ինքը մտնելու է նախագահի նստավայր եւ այնտեղ ներկայացնելու է այդ պահանջները: Ակցիան տեւեց 20 րոպե, որից հետո ներկաները հեռացան, թեեւ Արկադի Կարապետյանը դեռ գտնվում էր նախագահի նստավայրում:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ստեղծվել է 2009 թ.-ի դեկտեմբերին:




























