ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը համաշխարհային առաջնորդների հինգերորդ հավաքի շրջանակներում սեպտեմբերին կայցելի Ադրբեջան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է World Leaders Travel պաշտոնական կայքից։ Սիմպոզիումի շրջանակներում համաշխարհային քաղաքական գործիչներն ու փորձագետները կայցելեն Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա եւ Ադրբեջան։ Բացի Ռայսի այցից, նախատեսվում է նաեւ ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Ջեյմս Պերսիի այցը Ադրբեջան։ Ուիլյամ Ջեյմս Պերսին Մոսկվայի Դմիտրի Տրենինի «Քարնեգի» կենտրոնի տնօրենն է։
Այցերի շրջանակներում, որոնք կմեկնարկեն Մոսկվայում ու կավարտվեն Ստամբուլում, հանդիպումներ տեղի կունենան բիզնես-շրջանակների եւ պետության ղեկավարների հետ։ Այդ այցի շրջանակում դասախոսություններ կընթերցվեն եւ քննարկում տեղի կունենա Սեւծովյան տարածաշրջանի ավազանի իրավիճակի շուրջ։



























