Ծխելը կարելի է թողնել միայն որոշակի կանոնների հետեւելով, զգուշացնում են բժիշկները:  Հակառակ դեպքում ջանքերն ապարդյուն են, գրում է The Times of India-ն:

Փորձագետները խորհուրդ են տալիս մշակել խրախուսումների համակարգ՝ սկսելով քչից: Օրինակ, եթե մեկ օր դիմացել եք առանց ծխախոտի, ինքներդ ձեզ նվեր արեք: Միաժամանակ, ծխախոտի ծավալների կրճատումը պետք է պլանի համաձայն արվի: Գրեք եւ կախեք տեսանելի տեղում:

Մտերիմներին ներգրավեք գործընթացին: Նրանց ասեք, որ թողնում եք ծխելը եւ իրենց օգնության կարիքն ունեք: Նշանակեք օր, որից սկսած այլեւս չեք ծխելու: Ծխելու ցանկությունը հաղթահարելու  համար առանց շաքարի կոնֆետ կերեք կամ մաստակ ծամեք: Կարելի է նաեւ գազար ուտել, ընդեղեն, մրգեր: Կարեւորը՝ ընտրությունն օգտակար լինի, փոխանցում է MedDaily-ն:

Իսկ չհանձնվելու համար գերադասելի է ընդգրկվել թեմատիկ խմբում կամ գրանցվել ֆորումում: Քո խնդիրները հասկացողները միշտ կարող են օգտակար խորհուրդ տալ: Ի դեպ, եթե որոշել եք հրաժարվել վատ սովորությունից, սկսեք մարզասրահ հաճախել՝ ծանր մարզումների կամ յոգայի: