Գիշերային ժամերին սնվելը ավելի հաճախ հիշողության հետ կապված, քան թե ավելորդ քաշի խնդիրներ է առաջացնում: Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների կարծիքով «ներքին ժամացույցի» ռիթմի խախտումը կործանարար ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Առայժմ կրծողների վրա են փորձեր կատարվել, սակայն գիտնականների պնդմամբ՝ օրինաչափությունը տարածվում է նաեւ մարդկանց վրա:
Ցերեկային կենսակերպի սովոր մկներին երկու խմբի են բաժանել, որոնից մեկին շարունակել են նույն ռեժիմով կերակրել, մյուսին սկսել են կերակրել գիշերային ժամերին:
Որոշ ժամանակ անց գիտնականները նկատել են, որ երկրորդ խմբի մկների մոտ ծանոթ առարկաների ճանաչման խնդիրներ են ի հայտ եկել, փոխանցում է Informing-ը:
Մկների վրա կատարված փորձի արդյունքներից ելնելով՝ մասնագետները եզրակացրել են, որ գիշեր-ցերեկի սովորական ռիթմը խախտելը հղի է հիշողության հետ կապված խնդիրների գոյացմամբ:
Ընդ որում՝ երկու խմբի մկների քաշն էլ նույնն էր մնացել՝ անկախ սնունդն ընդունելու ժամերից:




























