Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները հարբած վարորդին հետապնդելիս կրակ են բացել: Իրավապահները փորձել են կանգնեցնել Hyundai-ն, սակայն հարբած վարորդ չի կանգնել եւ փորձել է փախչել:
Օրինախախտի մեքենան ընկել է փակուղի: Երբ ոստիկաններից մեկը փորձել է բռնել վարորդին, վերջինս, փորձելով փախչել, մեքենան վարել է ոստիկանի ուղղությամբ: Ոստիկանը երկու նախազգուշական կրակոց է արձակել օդում, ինչից հետո վարորդը շարունակել է իր երթը՝ ուղղություն վերցնելոց դեպի կենտրոն, հայտնում է, «ՌԻԱ Նովոստին»:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ 29-ամյա վարորդը գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում: Արյան մեջ ալկոհոլի խտությունը կազմել է 0,997 պրոմիլ: Գործողության արդյունքում տուժածներ չկան:



























