Անցած հանգստյան օրերին 5 հազար վենեսուելացիներին կամավոր իրենց ներկել են տարբեր գույներով: Կարակասում տեղի է ունեցել այսպես կոչված «Գունային մրցավազքը»: Միջոցառման նպատակը, բացի զվարճանքից, երեխաների նկատմամբ բռնության խնդրի բարձրաձայնումն է: Միջոցառմանն անհրաժեշտ է վազել 7 կմ, կամ քայլել 5 կմ: Ամբողջ երթուղու ընթացքում կան մի քանի կետեր, որտեղ մասնակիցների ուղղությամբ անվնաս բազմերանգ փոշի են նետում, հայտնում է NTDTV
«Գունային մրցավազքը» սատարում են մի քանի հասարակական կազմակերպություններ: Միջոցառումն անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ




























