ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեկտեմբերի 4-ին լսումներ տեղի կունենան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նոր դեսպանների թեկնածությունները հաստատելու հարցով, հաղորդվում է Սենատի կայքում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել էր Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաեւ Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին Հանձնաժողովում լսումներ էին անցկացվել, որոնց ընթացքում դիտարկվել էին Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների հավանական թեկնածուները: Թեկնածուները ներկայացրել էին տարբեր հարցերում, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց մոտեցումները:




























