Ադրբեջանական բանտում զոհված՝ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանները դեռ չկան:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը, փորձաքննությունն իրականացնում է Դատական բժշկության գիտա-գործնական հանրապետական կենտրոնը եւ այս պահին որեւէ նորություն չկա:
Նշենք, որ Կարեն Պետրոսյանի մահվան առթիվ հարուցվել է նաեւ քրեական գործ:
Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնեցին Հայաստանին:


























