Զեյթունում հայտնաբերված 49-ամյա Գեորգի Պողոսյանի սպանության մեջ կասկածվում է նրա ընկերը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն հայտնաբերել են նրա ընկերոջը, վերջինս ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպես է եղել դեպքը, ինչն է պատճառը: Բանն այն է, որ ընկերներով խմել են, այնուհետեւ վիճաբանել են, իրար չեն հասկացել եւ այդպես դանակահարել է ընկերոջը:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Զեյթուն վարչական շրջանում տղամարդու են դանակահարել: Դավիթ Անհաղթի փողոցում, «Պալոմա» հյուրանոցի մոտ անցորդները նկատել են մի ընկած տղամարդու, քիչ ուշ պարզվել է, որ նա մահացած է եղել: Դիակի վրա դանակի հետքեր են եղել: Մեր տեղեկություններով՝ տղամարդը չի աշխատում եւ ընտանիք չունի: Նա մեծ հակում ուներ ալկոհոլի նկատմամբ: Նախնական տեղեկություններով՝ սպանությունը հենց այդ հողի վրա է կատարվել: Դանակի հարվածները սրտի շրջանում էին:


























