Նախօրեին ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգում չորս մարդու սպանած Ջոդի Լի Հանթը մահացած է հայտնաբերվել, գրում է The Washington Post-ը:
39-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է իր բեռնատարում՝ կրակոցներից մի քանի ժամ անց:
Ոստիկանությունում հաստատել են տվյալ տեղեկությունը՝ նշելով, որ տղամարդն ինքնասպան է եղել գլխին արձակած կրակոցով, փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արեւմտյան Վիրջինիայի հյուսիս-կենտրոնական հատվածում սպանվել է չորս մարդ:



























