Անհայտ անձանց խումբը Իռնալդիայի մայրաքաղաքի պահեստից գողացել է հարյուր հազար եվրո արժողությամբ վիսկի եւ ջին, հայտնում է տեղի մամուլը՝ վկայակոչելով ոստիկաններին: Հանցագործները գողացել են 15 հազար 480 շիշ Jameson վիսկի, Jack Daniel's-ի չճշտված քանակությամբ արկղեր եւ Bombay Sapphire ջին:

Կողոպուտը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, երբ պահեստ են ներխուժել երկու տղամարդ: Այնուհետեւ նրանց են միացել եւս երեք գող, նրանք կապել են պահեստի աշխատակիցներին եւ ալկոհոլը տարել երկու բեռնատարներով, փոխանցում է Lenta-ն:

Դուբլինի ոստիկանությունում ենթարում են, որ հանցագործները կփորձեն վիսկին իրացնել սեւ շուկայում՝ սուրբծննդյան տոներին ընդառաջ: