Խոշորագույն ամերիկյան ավտոարտադրող General Motors-ը դեկտեմբերի 1-ին հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի շուկայից ավտոմեքենանենրի հեթական հետկանչի մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Այս անգամ հետկանչի են ենթակա Buick Lacrosse սեդանների, ինչպես նաեւ Chevrolet Trailblazer, GMC Envoy, Buick Rainier, Saab 9-7X եւ Isuzu Ascender ամենագնացները: Բոլոր մեքենաները արտադրվել են 2006-2009 թթ. մոդելային տարիներին: General Motors-ը նշում է, որ այդ ավտոմեքենաների մոտ հայտնաբերվել է առջեւի լուսարձակների անսարքություն, որը կարող է հանգեցնել դրանց անսպասելի անջատմանը: Ավտոարտադրողը հայտարարել է, որ դեռեւս հայտնի չեն անսարքության պատճառով տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկություններ եւ խոստացել է անվճար վերանորոգել հետկանչի ենթական ավտոմեքենաները:




























