Coca-Cola ընկերության Fairlife կաթի գովազդն անվանել են սեքսիստական, գրում է The Daily Mirror-ը: Նոր արտադրանքի գովազդային վահանակներում կարելի է տեսնել կաթի «զգեստներով» կիսամերկ մոդելի: Գովազդային տեքստերը կառուցված են բառախաղերի միջոցով՝ «Drink what she's wearing» (Խմեք այն, ինչ նա կրում է) եւ «Better milk looks good on you» (Լավագույն կաթը ձեզ շատ է սազում)
Ինչպես նշում է թերթը, այդ լուսանկարներն առաջին անգամ նկատվել են 2013թ., երբ լուսանկարիչ Յարոսլավ Վիչորկեւիչը դրանք պատրաստել է Milky Pin Ups օրացույցի համար: Այժմ լուսանկարներն օգտագործվում են Coca-Cola ընկերության գովազդներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Coca-Cola-ն սկսում է նոր ապրանքի՝ կաթի արտադրությունը: Այն ԱՄՆ-ում հնարավոր կլինի ձեռք բերել արդեն դեկտեմբերից:



























