Նամիբիայի «Հարավ-արեւմտյան ժողովրդական կազմակերպություն» իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում՝ ստանալով ձայների 86%-ը:

Երկրի նախկին նախագահ Հիֆիկեպունիեի Պոհամբուին կփոխարինի երկրի ներկայիս վարչապետ Հագե Հեյնգոբը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նամիբիան Աֆրիկայի առաջին երկիրն է, որտեղ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ առանց թղթային քվեաթերթիկների: