Վաշինգտոնը խորապես անհանգստացած է վերջերս Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գործունեության վրա սահմանափակումներ մտցնելու առիթով: Այս մասին դեկտեմբերի 2-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Պետքարտուղարությունում լրջորեն անհանգստացած են, որ Ադրբեջանը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտականությունները:
«Մենք կառավարությանը կոչ ենք անում հարգել սեփական քաղաքացիների իրավունքները եւ նրանց հնարավորություն ընձեռել ազատորեն արտահայտել իրենց հայացքները: Նրանք կկարողանան ավելի լավ ապահովել ապագա կայունությունն ու բարգավաճումը՝ հնարավորություն ընձեռելով ավելի բաց հասարակություն ունենալ»,- հայտարարել է Փսակին:
Նրա խոսքով, այս դիրքորոշումը հայտնել են ադրբեջանական պաշտոնյաներին:




























