Իրաքի զորքերը «Իսլամական պետության» զինյալներից խլել են Բաղդադից հյուսիս գտնվող քիմիական զենքի պահեստը: Այդ մասին Հաագայում ընթացող Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ-երկրների 19-րդ համաժողովի ընթացքում հաղորդել է Ջավադ ալ-Դոուրակին:
Քիմիական զենքը գտնվել է շրջանի երկու բունկերներում, որոնք դեռ անցած տարվա հունիսին զավթել էր ԻՊ-ի խմբավորումը, Reuters գործակալությունը մեջբերում է իրաքցի դիվանագետին:
Իրաքի կառավարության տվյալներով՝ պահեստը հագեցած է քիմիական զենքի ոչնչացման ծրագրին համապատասխան եւ արժեցել է տասնյակ միլիոնավոր դոլարներ: «Ռազմական ինժեներներն այժմ ականազերծում են բունկերների տեղակայման վայրը»:




























