El Corte Inglés ընկերությունը 136 մլն եվրո գումարի դիմաց Մադրիդում ձեռք է բերել հողատարածք, որտեղ կկառուցի աշխարհի ամենամեծ հանրախանութը: Ընկերությունը մտադիր է ընդլայնել հողատարածքի հարեւանությամբ գտնվող առեւտրի կենտրոնը եւ այն դարձնել աշխարհի ամենամեծ հանրախանութը, հայտնում է Euromag-ը:

13 հազար քմ մակերեսով տարածքը գտնվում է քաղաքի տնտեսական եւ ֆինանսական կենտրոնում:

Դիմաս Խիմենոյի գլխավորած ընկերությունը Կաստելյանա պողոտայում առեւտրային կենտրոնի ընդլայնմամբ մտադիր է հզորացնել իր առեւտրային կենտրոնների ցանցը, որոնց թիվը հասել է 88-ի. 86-ը՝ Իսպանիայում, 2-ը՝ Պորտուգալիայում: