Այն մասին, որ Mercedes-Benz ավտոհսկան պատրաստվում է թողարկել սպորտային մոդել, հայտնի է արդեն մոտ կես տարի: Ամենայն հավանականությամբ, նորեկն արդեն պատրաստ է, հակառակ դեպքում ինչպես կարելի է բացատրել ընկերության հարձակումը ինտերնետ-հարթակում: Այժմ ֆոտոլրտեսներին հաջողվել էր GLE Coupe-ը ֆիքսել իր ողջ գեղեցկությամբ: Քրոսովերը պաշտոնապես հանրության դատին կներկայացվի 2015թ. հունվարին՝ Դետրոյթում:

Նախնական տվյալներով՝ GLE-333-ի բազային ուժային ագրեգատի դերում հանդես կգա ուժեղ բենզինային շարժիչը, իսկ GLE 450 ինդեքսով AMG Sport-ը հագեցած կլինի 360-370 ձիաուժ հզորությամբ շարժիչով: