Քալիֆորնիայի Բերբանք քաղաքի բնակչուհի Թերեզա Ալեքսյանը Գոհաբանության օրը տոնել է իր ծննդյան 108-րդ տարեդարձը: Ընտանիքի անդամները նրան «կենդանի սուրբ» են անվանում, գրում է «Burbank Leader»-ը:
Թերեզա Ալեքսյանը, ով իրենց ընտանիքում 4 երեխաներից ամենակրտսերն է, ծնվել է Իրանում, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականի ընտանիքում:
Թեեւ Թերեզան ամուսնացել է, սակայն իր կյանքը նվիրել է իր զարզարմուհուն եւ նրա երեք երեխաներին մեծացնելուն:
Նրանցից մեկը նշել է, որ երկարակյաց կինը սիրում է երգել, ուտելիք պատրաստել եւ տունը հրաշալի վայր դարձնել իր ընտանիքի համար: Նրա զարմուհու որդիներից մեկի՝ Րաֆֆի Բանդարյանի խոսքով, Թերեզ Ալեքսյանը թշնամիներ չունի: «Եթե ես թշնամի ունենայի, նրան կասեի, որ շատ եմ նրան սիրում»,-ասում է 108-ամյա Թերեզա տատիկը:



























