NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Էնդրյու Ռոտայի՝ «The New York Times»-ում հրապարակված հոդվածը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հայտարարեց, որ աղբանոց է ուղարկում ռուսական «Հարավային հոսք» գազատարը. հսկայական նախագիծ, որը ժամանակին նախատեսված էր երկրի գազատար խողովակաշարը տեղակայել Հարավ-արեւելյան Եվրոպայում, բայց դրա փոխարեն դարձավ Արեւմուտքի հետ Ռուսաստանի ավելի վատ հարաբերությունների զոհը:
Դա եզակի դիվանագիտական պարտություն էր Պուտինի համար, ով ասաց, որ Ռուսաստանը գազատարը կուղղի դեպի Թուրքիա: Նա գազատարի շինարարությունից հրաժարվելը Եվրոպայի համար կորուստ անվանեց ու Բրյուսելին մեղադրեց անհաշտության մեջ: Բացի այդ, որոշումը հազվագյուտ հաղթանակ է թվում Եվրամիության եւ Օբամայի վարչակազմի համար, որոնք այս տարի հիմնականում անզոր թվացին, մինչդեռ Պուտինը բռնակցեց Ղրիմը եւ ապստամբություն հրահրեց Ուկրաինայի արեւելքում:
Մինչ ուկրաինական ճգնաժամը խորանում էր՝ ի վերջո վերածվելով «սառը պատերազմի» նմանվող դիմակայության, արեւմտյան գերտերությունները վճռական դարձան ամեն քայլափոխի Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը դիմադրելու հարցում: Նման փորձերից մեկը «Հարավային հոսք» գազատարն էր:
Ուկրաինական հակամարտությունը նաեւ օգնեց Պուտինին հեռացնել Արեւմուտքից: Նա խոշոր, վաղուց ձգձգվող համաձայնագիր ստորագրեց Չինաստան գազի մատակարարման մասին եւ սկսեց ոչ եվրոպական այլ շուկաներ փնտրել իր նավթի եւ գազի համար: Դա նույնպես նպաստեց այն հանգամանքին, որ գազատարը սկսեց ավելի պակաս նշանակալի թվալ:




























