Արգենտինայում 12-ամյա աշակերտուհին յուրօրինակ ձեւով է ցույց տվել իր հակակրանքը ուսուցիչներից մեկի հանդեպ: Աղջիկը որոշել է պարզապես թունավորել իրեն դուր չեկած ուսուցչին:

Աշակերտուհին տնից խավարասերների համար նախատեսված թույն է վերցրել եւ խառնել շշի մեջ լցված ջրին, որը ուսուցիչը թողել էր սեղանին, հաղորդում է Informing-ը:

Արդյունքում, երբ շաքարային դիաբետով տառապող ուսուցիչը որոշել է ջրով դեղահաբ խմել, աշակերտներից մեկը հայտնել է նրան, որ ջրի մեջ թույն կա:

Որոշ ժամանակ անց ուսուցիչը վատ է զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները ստամոքսի լվացում են իրականացրել եւ բուժում նշանակել:

Հիմա ուսուցիչը լրջորեն մտածում է դասավանդումը թողնելու մասին: Ինչ վերաբերում է աշակերտուհուն, նրան հեռացրել են դպրոցից: