ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է Պենտագոնի նոր ղեկավար նշանակել պաշտպանության նախկին փոխնախարար Էշթոն Քարթերին: Ըստ «Associated Press»-ի, պաշտպանության արդեն նախկին նախարար Չակ Հեյգելն Օբամայի ճնշմամբ հեռացավ պաշտոնից՝ աշխատելով մեկ տարի եւ 10 ամիս: Նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը չի մեկնաբանել պետության ղեկավարի որոշումը, սակայն նշել է Պենտագոնում Քարթերի «արդյունավետ աշխատանքը» եւ ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից նրա թեկնածությանն աջակցությունը:

Անանուն աղբյուրները գործակալությանը հաղորդել են նաեւ, որ Օբաման իր որոշման մասին կհայտնի մինչեւ շաբաթվա վերջ:

Հեյգելի պաշտոնանկությունը նորից ուշադրություն է հրավիրել Օբամայի վարչակազմի եւ Պենտագոնի միջեւ տարաձայնությունների ուղղությամբ: Պաշտպանության նախարարության պաշտոնյաները, մասնավորապես, բողոքում են վարչական խախտումներից եւ նախագահական ապարատի ոչ թափանցիկ քաղաքականությունից:

Պաշտպանության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդների Միշել Ֆլուրնոյը շտապել է իրեն ջնջել թեկնածուների ցուցակից: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էնթոնի Քորդսմանի կարծիքով, հեռացող նախագահի կառավարությունում Պենտագոնի ղեկավաի աթոռը քաղաքական հավակնություններ ունեցող մարդու համար չէ. դրա համար չափազանց շատ հարցեր են կուտակվել:

Դրանք վերաբերում են ե՛ւ «Իսլամական պետության» դեմ արշավին, ե՛ւ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, ե՛ւ Գուանտանամոյի բանկի փակման հետ կապված Սպիտակ տան եւ պաշտպանության նախարարության միջեւ տարաձայնություններին: