Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4¬-5-ը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։