ԱՄՆ Հյուսիսային Քարոլինայի երկնքում ռազմական երկու օդանավ են բախվել: Միջադեպից հետո օդաչուները կարողացել են վայրէջք կատարել, հայտնել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի ներկայացուցչուհի, մայոր Լիա Ռեյը:

Ըստ նրա՝ տրանսպորտային երկու օդանավերի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, ոչ ոք չի տուժել: Ռեյը չի նշել, թե ինչու դիսպետչերները չեն նկատել երկու օդանավերի վտանգավոր մոտեցումը:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ C-130H օդանավը պատկանում է ռազմաօդային ուժերին, մյուսը՝ C-27J-ը, ցամաքային ուժերին: