Ճապոնիայի Յամագատա քաղաքից Խաղաղ օվկիանոսի ափամերձ հյուսիսարեւելյան Սենդայ նավահանգիստ մեկնող ճեպընթացը հայտնվել է ձյան գերության մեջ:
Գնացքում 300 մարդ կա: Նրանց առայժմ հնարավոր չէ դուրց բերել, քանի որ գնացքը մնացել է լեռնային տեղանքում, որի հարեւանությամբ ավտոմոբիլային ճանապարհներ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դեպքը տեղի է ունեցել փոթորիկից էլեկտրալարերի պոկվելու պատճառով: Կարծում են, որ լարերի վրա ծառ է տապալվել: Այժմ գնացքն ավելի է թաղվում ձյան տակ:
Ճապոնիայի հյուսիսում ներկայումս հզոր ձնաբքեր եւ փոթորկալի քամիներ են տեղի ունենում, որոնք խափանում են տրանսպորտի երթեւեկությունը: Այսօր ուղեւարատար 14 գնացք դուրս չի եկել գիծ: Քամու արագությունը Ճապոնական ծովի ափին հասնում է 30 մ/վրկ.-ի, ալիքների բարձրությունը գերազանցում է 7 մետրը:



























