ԱՄՆ Յութա նահանգում ուղղաթիռը բախվել է երկհարկանի շենքին եւ կտորների բաժանվել: Աղետի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Սոլթ-Լեյ քաղաքում, որը արդյունաբերական գոտիներից մեկն է: Հողի վրա ոչ ոք չի տուժել: Զոհվածները ուղղաթիռում են եղել, հաղորդում է «ՄԻՌ-24»-ը:
Ողբերգության հանգամանքներն ու պատճառները ճշտվում են:



























