Լիբիայի ինքնահռչակ իսլամիստական կառավարության ղեկավար Օմար ալ-Հասին հրաժարական է տվել, հաղորդում է «Ալ-Արաբիան»:

2011-ին Լիբիայում Մուամար Քադաֆիին տապալելուց եւ սպանելուց հետո երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ: Քաղաքական դաշտում պայքարում են ազատական ուժերը եւ իսլամական կուսակցությունների ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իշխանամետ ուժերը հանրապետությունում կազմում են լիբիական բանակի նախկին գեներալ Խալիֆ Հաֆթարայի կազմավորումները, որը մայիսի 16-ին գլխավորել է իսլամական խմբավորումների դեմ արշավը եւ ստացել «Լիբիայի արժանապատվություն» անվանումը:

Իրենց հերթին իսլամիստները հուլիսի սկզբին սկսել էին պատասխան գործողությունը, որը կոչել էին «Լիբիայի լուսաբաց», որի մասնակիցները վերջին ժամանակներս սկսել են համակարգել իրենց գործողությունները արմատական «Իսլամական պետության» հետ:

Արմատական ուժերի դաշինքի ավանգարդում «Մահմեդական եղբայրներ» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիան է:

Լիբիայում երկիշխանություն է հաստատվել, մի կողմից ընտրված խորհրդարանն է եւ կառավարությունը, որը գլխավորում է Աբդալլահ աթ-Թանին (նստավայրը՝ Թոբրուք քաղաք) , մյուս կողմից իսլամիստամետ Համընդհանուր ազգային կոնգրեսն է, որի նստավայրը Տրիպոլին է: Իսլամիստների կառավարությունը գլխավորում է Օմար ալ-Հասին: