Բերինգի ծովում հայտնաբերվել են խորտակված հարավկորեական «Օրիոն-501» նավի 11 ձկնորսների մարմինները: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ՌԴ Պետրովավլովսկ-Կամչատսկի նավահանգիստների վարչակազմերի փրկարար ենթակենտրոնի ղեկավար Արթուր Ռեցը:
Նրա խոսքով՝ զոհերից մեկը ֆիլիպինցի է, 6-ը՝ Ինդոնեզիայի քաղաքացիներ, 4-ը՝ կորեացիներ:
Անհետ կորած ձկնորսների որոնումները դադարեցվել են մինչեւ լուսաբաց: Բացի այդ, այդ շրջանում ուժեղ քամի է: Դեկտեմբերի 4-ին տարածքին կմոտենա ամերիկյան առափնյա պահպանություն իրականացնող նավը:
Հիշեցնենք, որ «Օրիան-501» ձկնորսանավը խորտակվել է դեկտեմբերի 1-ին, Բերինգի ծովում: Նավում եղել է 60 մարդ, հիմնականում Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ:



























