ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Շիրակի մարզի Լանջիկ, Ջաջուռ գյուղերի հատվածներում, Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Կոտայքի մարզի Չարենցավան – Հրազդան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի, Լոռու (բացի Ալավերդի քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, Աշտարակ, Թալին, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դժվարանցանելի է, բաց է միայն մինչեւ 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


























