Թանկացումների դեմ հասարակության բողոքը բնական է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով դոլարի փոխարժեքի կտրուկ աճի եւ որոշ ապրանքների թանկացումների մասին հարցին:
Հարցին, թե իշխանությունները չեն զգուշանո՞ւմ հնարավոր բողոքի ալիքից, Սահակյանը պատասխանել է. «Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս զգույշ լինել ալիքների հետ»:
«ՀՀԿ-ն պաշտպանում է բոլորին՝ եւ թույլերին, եւ ուժեղներին, եւ հարուստներին, եւ անապահովներին: Մենք իշխանություն ենք մտել 1999-ին, սեկվեստրով բյուջեի պայմաններում: Երկու տարում մենք շտկել ենք իրավիճակը եւ հիմա առաջ ենք ընթանում: Այնպես որ, ամենից շատ մտահոգվում են հենց իշխանությունները»,-ամփոփել է Գալուստ Սահակյանը:




























