Շների տերերը չեն կասկածում, որ իրենց կենդանիները հրաշալի հասկանում են մարդկային լեզուն:
Այժմ այդ պնդումը գիտականորեն ապացուցված է. համապատասխան աշխատանք են իրականացրել Մեծ Բրիտանիայի Սուսեքսի համալսարանի գիտնականները, հաղորդում է National Geographic-ը:
Հայտնի է, որ մարդը ընկալում է ոչ միայն բառերն ու նախադասությունները, այլեւ խոսքի մնացած առաձնահատկությունները, այդ թվում ինտոնացիան: Միաժամանակ էմոցիոնալ բաղադրիչի համար պատասխանատու է ուղեղի աջ կիսագունդը, իսկ տեղեկատվականի համար՝ ձախ կիսագունդը:
Պարզվել է, որ նույնկերպ խոսքն ընկալում են նաեւ շները: Հետազոտողներն ընդգծում են, որ հայտնի չէ՝ որքան ամբողջական են շները հասկանում մեր խոսքը: Սակայն ակնհայտ է, որ միանման ուշադրությամբ են նրանք արձագանքում ինչպես մտքերին, այնպես էլ խոսողի ինտոնացիային:




























