Միլիարդանոց Հնդկաստանն ու Չինաստանն էլ էին Ռուսաստանին մահախոսական կարդում, բայց այնուամենայնիվ որոշեցին համագործակցել հետը, դեկտեմբերի 3-ին խորհրդարանում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Նշանակում է, ըստ նրա, որ նման կանխատեսումներին պետք է առնվազն լուրջ վերապահումներով վերաբերվել: Ըստ «Bloomberg»-ի հարցումների՝ աշխարհի խոշորագույն ներդրողների 52%-ը Ռուսաստանին սպառնալիք է համարում համաշխարհային ֆինանսական կլիմայի համար, հավելել է Գեղամյանը: «Մի կողմից Ռուսաստանը մեռնում է, մյուս կողմից էլ՝ սպառնում բոլորին: Որտե՞ղ է տրամաբանությունը: Եվ որտե՞ղ է սպառնալիքը: Ահա թե որտեղ. ԲՐԻԿՍ-ի երկրները պայմանավորվել են ազգային արժույթների փոխգործակցության մասին: Սա էլ վախեցնում է Արեւմուտքին»,- նշել է Գեղամյանը:
Ի պատասխան՝ դահլիճից մի քանի պատգամավորների առարկող արտահայտությունների, Գեղամյանն արձագանքելն է. «Нервы сдали?» («Նյարդերը տեղի տվեցի՞ն»), – հարցրել է նա ռուսերեն:




























