Ուրուգվայի գործող փոխնախագահ, Ընդհանուր ժողովի՝ օրենսդիր մարմնի նախագահ Դանիլո Աստորին առաջիկա ուրբաթ օրը պաշտոնական այցով ժամանելու է Երեւան՝ հայաստանցի իր գործընկերների հրավերով, հաղորդում է «Ազատությունը»:
Սա լինելու է ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան։
Ծրագրված են հանդիպումներ եւ բանակցություններ Հայաստանի ղեկավարության հետ։
Աստորին նորընտիր նախագահ Տաբարե Վասկեսի կառավարությունում՝ եկող տարվա մարտի 1-ից հետո ստանձնելու է տնտեսության եւ ֆինանսների նախարարի պաշտոնը։




























