Հին Սարումում պեղումների ժամանակ հնագետները հյատնաբերել են Մեծ Բրիտանիայի հնագույն թագավորական դղյակ, հայտնում է The Independent-ը:
Ամրոցի երկարությունը 170 մ է, լայնությունը՝ 65 մ, պատերի հաստությունը 3 մ է: Համալիրի գտնվելու վայրը, կառուցվածքը եւ չափն ապացուցում են, որ այդ դղյակը, հավանաբար, թագավորական է: Դրա ամենահավանական կառուցողը Հենրիխ Առաջինն է, որը կարող էր այն կառուցած լինել XII դարի սկզբին, փոխանցում է Gazeta-ն:
Ըստ հնագետների՝ գտածոն մեծ կարեւորություն ունի գիտության համար. սա նորմանների ժամանակաշրջանի այդպիսի չափերի առաջին ամրոցն է, որը հայտնի է բրիտանացի պատմաբաններին: Կառույցը շատ լավ է պահպանվել , եւ այժմ գիտնականները հիանալի հնարավորություն կստանան զբաղվելու նորման ժողովրդի կյանքի առավել մանրամասն ուսումնասիրությամբ:




























