ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում (Մ-17, Մ2-Կապան-Ծավ-Մ2) հսկայական ժայռաբեկոր է պոկվել եւ ընկել ճանապարհի երթեւեկելի մասի վրա` միակողմանի փակելով այն:

«Մեղրիի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են տարվում ճանապարհը երկկողմանի երթեւեկելի դարձնելու համար: