Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում, դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոբուսի 66-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























