Թուրքիայում Քարաման հանքի վթարի հետեւանքով զոհվածներից վերջինի մարմինը դուրս է բերվել վթարի վայրից, դեկտեմբերի 4-ին ասված է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների դեպարտամենտի հաղորդագրությունում: Այսպիսով, գտնվել են բոլոր 18 զոհերի մարմինները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հոկտեմբերի վերջին Թուրքիայի հարավի Քարաման նահանգի Էրմենեկ քաղաքի հանքում վթար էր տեղի ունեցել, ջրի հոսանքը լցվել էր հանք: Այդ պահին հանքում 40 բանվոր էր եղել, որոնց մեծ մասին հաջողվել էր դուրս գալ: 18 հանքափորներ զոհվել էին:




























