Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին Պայմանագրի վավերացումը կարեւորագույն որոշում է, որը երկիրը կկայացնի օր նորագույն պատմության ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ նշելով, որ հանդես է գալիս իր ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության անունից, իսկ ԲՀԿ համաձայնեցված դիրքորոշումը կներկայացվի ավելի ուշ:

«Պատիվ է հնարավորություն ունենալ քննարկել այդ Պայմանագիրը եւ քվեարկել այդ որոշվի ընդունման օգտին: Ցանկանում եմ ընդգծել, որ Միավորված աշխատանքային կուսակցությունը հանդես է գալիս ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին»,- ասաց Արսենյանը: Պատգամավորը նաեւ նշեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ մասնավոր զրույցում վերջինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները զարմացած էին ԵՏՄ-ին անդամակցելու մասին Հայաստանի որոշումից, սակայն հավելել է. նրանք հասկանում են նման որոշում կայացնելու պատճառները: Արսենյանը վստահություն հայտնեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանն աշխատել ցանկացող իր քաղաքացիներին հնարավորություն կտա ամրապնդել իրենց ֆինանսները: