Ադրբեջանի հրապարակումներում առաջին տեղում թշնամանքի լեզուն է էթնիկ խմբերի նկատմամբ. այստեղ խոսքն առաջին հերթին հայերի մասին է, դեկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցներում թշնամանքի լեզվի վերաբերյալ անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Ըստ նրա՝ հարեւան պետությունում թշնամանքի լեզուն կիրառվում է հիմնականում հայերի նկատմամբ: «Դա կազմում է ադրբեջանական հրապարակումների մոտավորապես 54,7%-ը », - նշել է Նավասարդյանը:


























