Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է հակաահաբեկչական հատուկ գործողության ավարտի մասին, որի արդյունքում ոնչացվել է 9 զինյալ: Նրա խոսքով՝ Գռոզնիում հակաահաբեկչական ռեժիմը արդեն կարելի է չեղարկել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Հակաահաբեկչական գործողության ընթացքում, քաղաքական եւ ծառայողական պարտքը կատարելիս ոստիկանության տարածքային մարմինների 10 աշխատակից զոհվել, 28-ը՝ վիրավորվել են», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ կեսգիշերն անց, երեք ավտոմեքնաններով տեղաշարժվող անհայտ անձանց խմբի կողմից Գռոզնի քաղաքում ճանապարհապարեկային ծառայության պահակակետի վրա հարձակում է իրականացվել: Այնուհետեւ զինված անձինք զավթել են Տպագրիչների տունը, որտեղ տեղակայված են հանրապետական թերթերը, ինտերնետ-պարբերականները եւ դաշնային լրատվամիջոցների ներկայացուցչությունները: Զինյալների հարձակման արդյունքում առնվազն 6 մարդ զոհվել է, կան վիրավորներ:
Արդյունքում զինյալները արգելափակվել էին քաղաքների կենտրոնում՝ Տպագրիչների տանը:
Ապօրինի զինված խմբավորումների մասնակիցների ոչնչացման շտաբի տվյալներով՝ Գրոզնիում դեռ 10-11 զինյալ է մնացել:




























