Հայաստանում կբացվի գերմանական GIZ-ի (Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցություն) գրասենյակը: GIZ-ի համապատասխան հայտը հավանության է արժանացել ՀՀ կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում:

Կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարել է, որ Հայաստանում GIZ-ի գրասենյակի բացումը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել կազմակերպության ծրագրերը՝ Հայաստանի աջակցությամբ:

GIZ-ի ծրագրերի փաթեթը Հայաստանում ներառում է ավարտված եւ գործող նախագծեր՝ տնտեսական մրցակցության, շրջակա միջավայրի պաշտպանության, կենսաբազմազանության պաշտպանության եւ բնական ռեսուրսների կառավարման, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանը օրենսդրական եւ իրավական համակարգերում բարեփոխումների անցկացման խորհրդատվության ոլորտներում: Նման ծրագրեր GIZ-ն իրականացնում է ողջ Հարավային Կովկասում: