Կոկորդիլոսը հարձակվել է ՀԱՀ-ի բնակչի վրա, երբ վերջինը փորձել է Պանիկ լճի ափից դուրս բերել գոլֆի գնդակը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով հարավաֆրիկյան Քրյուգեր ազգային պարկի ներկայացուցիչների հաղորդագրությանը:
Gazeta-ի փոխանցմամբ, կոկորդիլոսը բռնել է 29-ամյա Ժակ վան դեր Զանդտին, ով այգու աշխատակիցներից մեկի որդին է, եւ անհետացել:
Երկու ժամ տեւած որոնողական աշխատանքներից հետո ազգային պարկի աշխատակիցները սպանել են կոկորդիլոսին եւ նրա մեջ գտել սպանված տղամարդու մարմինը:



























