Ուկրաինան Եվրամիությունից ֆինանսական օգնության երկրորդ տրանշն է ստացել՝ 500 մլն եվրոյի չափով: Այս մասին հաղորդվում է երկրի Ֆինանսների նախարարության կայքում:

Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ֆինանսական համագործակցության շրջանակում այս տարվա դեկտեմբերի 3-ին Ուկրաինան 500 մլն եվրոյի չափով վարկ է ստացել. ԵՄ մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, փոխառության տոկոսադրույթը  1.375% է, վարկային պարտավորությունների մարման ժամկետը՝ 2029 թվականի հոկտեմբերի 4-ը:

Ընթացիկ տարվա մայիսից 1.6 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցության երկու ծրագրերի շրջանակում Ուկրաինան Եվրամիությունից արդեն 860 մլն եվրո է ստացել: