Քաթարի հետազոտական ինստիտուտի մասնագետները համացանցի օգտատերերի շրջանում ընդգրկուն ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելով, որ օգտատերերը մեծ պատրաստակամությամբ այն էջերի հետեւորդ են դառնում, որոնց անվան մեջ կան սեփական անվան տառերից։
Անվան տառերի (NLE) եւ նման նունների էֆեկտները (SNE) վերլուծել են Twitter и Google+ սոցցանցերի էջերի հիմքով (շուրջ 200 մլն հետեւորդներ)։
Փորձի հեղինակներն ընտրել են ԱՄՆ-ում ամենից շատ տարածված տղամարդկանց եւ կանանց հինգ անուն եւ հետեւել, թե որքան հաճախ են նույն անուններով մարդիկ անվանակիցներին ընկերության առաջարկ ուղարկում, փոխանցում է Informing-ը։
Գիտնականների ենթադրությունները հաստատվել են, մարդն ավելի շուտ ընտրում է նրան, ում անվան մեջ կան իր անվանը համընկնող տառեր։
Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել մարքեթինգային ընկերություններում, ենթադրում են գիտնականները։




























