Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում ավելի քան 50 զոհ եւ վիրավոր կա: Այս մասին հաղորդում են իրաքյան լրատվական գործակալությունները:

Երկու ականապատ ավտոմեքենաները պայթեցվել են մայրաքաղաքի արեւելքում, շիաների աս-Սադր թաղամասում : Մադա Պրես գործակալության տվյալներով, առնվազն 7 մարդ մահացել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել: Զոհերի մասին տեղեկությունները վերջնական չեն:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մեքենաների մեկն էլ օդ է բարձրացել քաղաքի հյուսիսային Աշ-Շաաբ թաղամասի շուկայի հրապարակում: Այս պայթյունը 2 մարդու կյանք է խլել, 10 հոգի վիրավոր են: