Ամերիկյան Ֆլորիդա նահանգում վարորդ աշխատող Քրիստինա Բահրմենն այրվող ավտոբուսից 40 երեխայի է հանել: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Տեղական ժամանակով առավոտյան 7:15-ին Բահրմենը միջնակարդ դպրոցի աշակերտներով լի ավտոբուսն է վարել, երբ երեխաները ծխի հոտ են զգացել:
«Աշակերտուհիներից մեկը բղավեց. «Ավտոբուսում ծուխ է»: Ես անմիջապես կանգնեցրի ավտոբուսը»,- Բահրմենի խոսքերն է մեջբերում Gazeta-ն:
Կինը երեխաներին դուրս է բերել ավտոբուսից: Նա փրկարար ծառայություն է զանգահարել՝ միաժամանակ երեխաներին տանելով դեպի անվտանգ վայր: Բահրմենի կազմակերպվածության շնորհիվ ոչ ոք չի տուժել:



























