Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել  ՊԲ հարավարեւլյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: