ՀԱՀ-ում աշխարհում առաջին անգամ կոկորդիլոսների աճուրդ է կազմակերպվել: Աճուրդը տեղի է ունեցել Քվազուլու-Նաթալ նահանգի Վարթբուրգ քաղաքում: Աճուրդում ներկայացված 8600 նեղոսյան կոկորդիլոսներից 8300-ը վաճառվել են, հայտնել է միջոցառման կազմակերպիչներից մեկը:
70-10 տարեկան 200 կգ-ից սկսվող կոկորդիլոսները վաճառվել են 1100 դոլարով, իսկ 10-ամսական կոկորդիլոսները հնարավոր էր ձեռք բերել 75 դոլարի դիմաց, հայտնում է «Gazeta»-վկայակոչելով Bloomberg-ին: Սովորաբար կոկորդիլոսները գնահատվում են կաշվի համար, որոնցից պատրաստում են կոշիկներ, գոտիներ եւ այլ իրեր: Նեղոսյան կոկորդիլոսներ տարածված են Զամբիայում, Զիմբաբվեում, Մոզամբիկում եւ ՀԱՀ-ում:




























