Մոսկվայի բորսայում դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:10-ին, նախորդ աճուրդային օրվա համեմատությամբ նվազել է 1.04 ռուբլով՝ կազմելով 53,41 ռուբլի: Ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը էժանացել է 1,67 ռուբլով՝ կազմելով 65,85 ռուբլի: Ընդ որում, երկարժութային զամբյուղի արժեքը նվազել է 1,28 ռուբլով՝ կազմելով 59,16 ռուբլի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ համաշխարհային երկու հիմնական արժույթների փոխարժեքները Մոսկվայի բորսայի աճուրդի ընթացքում կտրուկ ավելացել էին Դաշնային ժողովում Պուտինի ամենամյա ուղերձի մենարկից հետո: